Արոնյանի կինը հեծանիվով կանցնի Թուրքիայով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով:

«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի եւ Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Կաոիլին:

Մեկնարկը տրվելու է Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: Կաոիլինն այցելելու է նշանակալի արժեք ունեցող պատմական եւ հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար նրան մեքենա է հետևելու:

«Խնդրում եմ, հետեւել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենօրյա տեսանյութերի եւ լուսանկարների թարմացումներին եւ խնդրում եմ կիսվել այս գրառմամբ եւ նվիրաբերել Ձեր հնարավորության չափով: Հղումները տեսեք ստորև»,-շեշտել է նա:

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն