Տնտեսություն

Սանկտ Պետերբուրգում ռուս հանրությանը կներկայացվի «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը

4 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ռուս հանրությանը կներկայացվի «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում հանրությանը կներկայացվի «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ պետական ծրագրի շրջանակում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մշակել է «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը, որի նպատակն է ավելի գրավիչ դարձնել մեր երկիրը ռուս զբոսաշրջիկի համար:

«Շուկան իսկապես զարգանում է, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՌԴ-ից Հայաստան ժամանած քաղաքացիների թիվն ավելի քան 18 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մեր խնդիրն է մեր երկիրը ռուս զբոսաշրջիկի համար հոգեբանորեն ավելի հարմարավետ դարձնել: Ասեմ, որ շատ անսպասելի արդյունքներ են բացահայտվել: Պարզվում է, որ ռուսական հետքը, իրոք, շատ հարուստ է»,-ասաց Արա Խզմալյանը: Խոսքը ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական ժառանգության մասին է. ռուսաբնակ գյուղեր են, տարբեր ճանապարհներ են, ուղիներ են, որոնցով անցել է ռուս մեծ բանաստեղծ Պուշկինը, ռուսական եկեղեցիներն են, Հայաստանի թանգարաններում պահվող ռուսական արվեստի նմուշներն են, Մատենադարանում պահվող սլավոնական ձեռագրերն են և այլն:

«Այսինքն՝ օգնում ենք ՌԴ-ից ժամանող անձին տեսնելու իր պատմության հայաստանյան էջը: Ցույց ենք տալիս մեր հոգատար վերաբերմունքը մեր հողի վրա գտնվող այլ մշակութային արժեքների հանդեպ: Թեպետ չեմ կարող չասել, որ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնք կարիք ունեն անհապաղ վերականգնման: Ամեն դեպքում սա առաջին նման միջոցառումն է, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում տեղի կունենա նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում ներկայացնելու ենք Հայաստանն իր զբոսաշրջային գրավչությամբ»,-ասաց Արա Խզմալյանը: Նկարահանվել է նախագծի մասին պատմող տեսահոլովակ, հրատարակվել են տեղեկատվական բուկլետներ: Արա Խզմալյանի խոսքով՝ նախագծի դրական կողմն այն է, որ ռուս մարդը նույնիսկ առանց զբոսավարի ինքնուրույն կարող է անցնել այդ հետքերով, երթուղիներով, տեսնել Ռուսաստանի պատմության մասնիկները Հայաստանի հողի վրա: Այդ երթուղով անցնելիս ռուս զբոսաշրջիկն առնչվելու է հայկական զբոսաշրջային միջավայրի հետ:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ մինչ այս փորձագիտական արշավ է իրականացվել, որն էլ հիմք է դարձել հետագա քայլերի համար: Փորձագիտական խումբը հավաքագրել է փաստագիտական հարուստ նյութ, որը հետագայում համալրվել է, և որին տրվել է մարկետինգային տրամաբանություն: Զուտ փաստագիտական հիմքի վրա ձևավորված նյութը դարձել է մարկետինգային նյութ: Այժմ համապատասխան կառույցներն ակտիվ զբաղվում են «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային պրոդուկտի հանրայնացմամբ:

Ի դեպ, ծրագրի շնորհանդեսի համար որպես վայր Ռուսական թանգարանի ընտրությունը պատահական չէ: Նախկինում ներկայիս Ռուսական թանգարանն ու Ռուսաստանի ազգագրական թանգարանը նախկինում եղել են միասնական կառույց, որի տնօրենը 100 տարի առաջ նշանակվել է Ալեքսանդր Միլլերը: Նա 1916-1917 թվականներին՝ Հայոց ցեղասպանությունից հետո, գիտական արշավ է իրականացրել, Վանից, Վասպուրականից 1000-ից ավելի հայկական մշակույթի մասունքներ է բերել: Դրանց մի մասը պահվում է Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում, մի մասը՝ Ռուսաստանի ազգագրական թանգարանում:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում