Տնտեսություն

Հարսանիք, գինու համտես, 4 մ տրամագծով գաթա. «Արենի» գինու և Գաթայի փառատոնների հոբելյանական տարին

3 րոպեի ընթերցում

Հարսանիք, գինու համտես, 4 մ տրամագծով գաթա. «Արենի» գինու և Գաթայի փառատոնների հոբելյանական տարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արենի» գինու և Գաթայի փառատոնների համար տարին հոբելյանական է: Այս տարի «Արենի» գինու փառատոնն անցկացվում է 10-րդ, իսկ Գաթայի փառատոնը՝ 5-րդ անգամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոններն արդեն ճանաչված են, այցելուների բավական պահանջարկ կա:

«Ամեն տարի այցելուների թիվն այնպես է ավելանում, որ նույնիսկ տեղի խնդիր է առաջանում: Տուրօպերատորները փառատոնները ներառում են իրենց փաթեթներում, բազմաթիվ արտերկրյա տուրիստներ հաջորդ տարի գալիս են արդեն իրենց ընկերների հետ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ փառատոններն իրենց հիմնավոր տեղը գտնում են»,-ասաց Նունե Մանուկյանը:

Քանի որ տարին հոբելյանական է, հետևաբար փառատոնների ծրագրերն այս անգամ ավելի հագեցած ու բազմաժանր են: Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ «Արենի» գինու փառատոնին անցկացվելու է իսկական հարսանիք՝ հին հայկական ծեսով, նախատեսված է շքերթ, խաղող ճզմելու գործընթաց, ներկայացվելու են բազմապիսի գինիներ, լինելու է երգ ու պար և այլն: Այս տարի Արենիում միջոցառումները մեկ վայրում կենտրոնացված չեն լինի, այլ՝ տարբեր համայնքներում սփռված:

Արենի համայնքի Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Վարդան Ներսիսյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ է սկսել իրականացվել Գաթայի փառատոնը և հինգ տարի անց ազդեցությունն ակնհայտ է:

«Այս տարիներին համայնքի կյանքն աշխուժացել է, հյուրատներն են ավելացել, ենթակառուցվածքներն են զարգացել, ճանապարհներն են բարեկարգվել, այցելող զբոսաշրջիկների թիվն է ավելացել: Այնպես որ, միտումները գոհացուցիչ են»,-ասաց Վարդան Ներսիսյանը: Նա նշեց, որ Գաթայի փառատոնի ծրագիրը ևս հագեցած է լինելու. մշակութային միջոցառումներից զատ, համայնքի բնակիչները ներկայացնելու են իրենց բերքն ու բարիքը, արտադրանքը, պանրի տեսականին: Այս տարի փառատոնի շրջանակում թխվելու է 4 մ տրամագծով գաթա: Նախորդ տարի պատրաստված գաթայի տրամագիծը եղել է 3 մ 70 սմ:

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ համայնքներն իրենք են նախաձեռնությամբ հանդես գալիս, իրենք են ներկայացնում զարգացման ծրագրեր:

«Այդ նպաստ ստացողի հոգեբանությունը մենք փառատոնների ու նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հաղթահարել: Համայնքի բնակիչները հասկանում են, որ իրենք պետք է գումար վաստակելու, համայնքը զարգացնելու, այն ճանաչելի դարձնելու քայլեր ձեռնարկեն»,-ասաց Խզմալյանը:

Նա նկատեց, որ նման փառատոնները մեծացնում են ներդրումային գրավչությունը: Դրանց շրջանակում ապահովվում է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի համայնքներ, իսկ դա նշանակում է, որ ներդրողների մոտ ավելանում է վստահությունը:

«Արենի» գինու փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 6-ին Արենի համայնքում, Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 22-ին Խաչիկ վարչական շրջանում:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում