Քաղաքականություն

«Ծառուկյան» խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանի և Հայկ Մարությանի բանավեճով ուզում է ստեղծել նոր քաղաքական մշակույթ

2 րոպեի ընթերցում

«Ծառուկյան» խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանի և Հայկ Մարությանի բանավեճով ուզում է ստեղծել նոր քաղաքական մշակույթ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը էապես կարևորում է Երևանի քաղաքապետի իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի և «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քաղաքական բանավեճի անցկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ԱԺ ճեպազրույցում նշեց, որ դրանով կձևավորվի նոր քաղաքական մշակույթ:

«Մայրաքաղաքի բնակիչների համար հետաքրքիր կլինի Նաիրա Զոհրաբյանի և Հայկ Մարությանի բանավեճը, տարբեր հարցերի և մտքերի ձևակերպումը: Եվ մեր խմբակցության կողմից Զոհրաբյանը այդ տեսակետը վերահաստատել է հանրահավաքում: Կարծում եմ՝ դա տեղին կլինի: Կլինի նոր քաղաքական մշակույթ»,-ասաց Էնֆիաջյանը:

Նրա կարծիքով՝ լավ կլինի, որ թեկնածուները, անկախ նրանից, թե որ ուժն են ներկայացնում, բանավիճեն, տեսակետներ փոխանակեն:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են ուզում հենց Հայկ Մարությանի հետ բանավիճել, Էնֆիաջյանն ասաց՝ որևէ այլ թեկնածուի հետ բանավիճելու խնդիր չունեն: «Տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ ընտրություններում որպես առաջատար առանձնացնում են Նաիրա Զոհրաբյանին և Հայկ Մարությանին»,-նշեց պատգամավորը:

Էնֆիաջյանն ընդգծեց՝ վստահ են, որ Նաիրա Զոհրաբյանը երկրի ներքաղաքական իրավիճակներին տեղյակ մարդ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում