Սպորտ

Շախմատի օլիմպիադային պատրաստվող Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Շախմատի օլիմպիադային պատրաստվող Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 43-րդ օլիմպիադային պատրաստվող Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղատախտակին անփոփոխ առաջատար Լևոն Արոնյանն է: Երկրորդ համարով հանդես կգա Գաբրիել Սարգսյանը: Երրորդ խաղատախտակին կլինի Հրանտ Մելքումյանը, իսկ վերջին խաղատախտակին կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանը: 4-րդ պահեստային խաղացող կլինի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց թիմը հանդես կգա հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա, Սիրանուշ Ղուկասյան:

Շախմատի 43-րդ օլիմպիադան այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը Բաթում քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում