Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչի վերջին հինգ մասնակիցների անունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցած 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝

  1. Վովա
  2. Լիլի
  3. Հարութ Հարությունյան
  4. Սերժ Առաքելյան
  5. Անահիտ Առաքելյան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի,L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում:

Մրցութային երկրորդ օրվա արդյունքը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից եւ հեռուստադիտողների քվեարկությամբ։

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն սեպտեմբերի 22-ին կայանալիքեզրափակիչից հետո (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով)։

Հայերեն

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP