Տնտեսություն

Հայաստանի փոխվարչապետն  առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի (լրացված)

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետն  առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը«Արմենպրես»-իհետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում