Լիբանանում կայացել է ֆրանսահայ ականավոր գեղանկարիչների նկարների ցուցադրությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 13-ին Լիբանանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հովանավորությամբ կազմակերպվեց ֆրանսահայ ականավոր գեղանկարիչներ Ժանսեմի, Գառզուի, Էդգար Շահինի, Շարթի և Ասսադուրի գործերի ցուցադրությունը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Բրունո Ֆուշեն: Նրանք արժևորեցին հայազգի արվեստագետների ուրույն ստեղծագործական ոճը, նվաճումները և ներդրումը:

Իր խոսքում դեսպան Մկրտչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որի լավագույն ապացույցը 2018թ. հոկտեմբերին գագաթնաժողովի հյուրընկալումն է Երևանում:

Հայերեն العربية

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն