Մի քանի օր անց մենք ներկա ենք լինելու ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների. Հայկ Մարությանը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահ է, որ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունենալու ազատ, անկախ և թափանցիկ արտահերթ ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկ Մարությանը Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, որ հայ ժողովուրդը ներկայումս ապրում է պատմական շրջանում:

«Ընդամենը մի քանի օր անց մենք ներկա ենք լինելու ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների: Դա հնարավոր դարձավ միայն ձեր շնորհիվ, դա հնարավոր դարձավ այն հեղափոխության շնորհիվ, որը արել է ամբողջ հայ ժողովուրդը: Այսօր կան մարդիկ, որ մտածում են իրենց մտքի ծայրով, որ կարող են մեր ժողովրդից խլել այս հաղթանակը: Ձեր կողմից, իմ կողմից և ամբողջ ժողովրդի կողմից՝ չեն կարող դա անել, և այս հարցում մենք միասնական ենք»,- ասաց Մարությանը:

Նրա խոսքով`«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ պայքարել են այսօրվա համար:

«Այստեղ ներգրավված են մարդիկ, ովքեր բարձրակարգ մասնագետներ են, և, ամենակարևորը, «Իմ քայլը» դաշինքի ավագանու բոլոր թեկնածուները ապրել են և ապրելու են Երևանի հոգսերով և ապագայով»,- ասաց Մարությանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում