«Շանթ-2018». ԱԻՆ-ը պայմանական օդային տագնապ է հայտարարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Երևանում, Տավուշում և Լոռիում պայմանական օդային տագնապ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցԱրտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

«Սեպտեմբերի 13-ին, ժամը 1:45-ի սահմաններում գրանցվել են հակառակորդի օդուժի զանգվածային թռիչքներ և օդային տագնապ հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել: Օդային հարվածից բնակչության պաշտպանության նպատակով ձեռնարկվել է բնակչության ազդարարման կազմակերպում: Ժամը 2:35-ին պայմանական կատարվել է կենտրոնական ազդարարման համակարգով և բջջային օպերատորների պատասխանատուների միջոցով ՀՀ բնակչության ազդարարում: 3:20-ին 5 վայրկյանով միացվել են Երևանի` 3, Տավուշի` 4, Լոռու` 3 շչակ»,- նշեց Սաթենիկ Ասիլյանը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն English

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել