«Շանթ 2018». ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի պայմանական պատերազմ հայտարարելու հարցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում առաջիկա նիստում կքննարկի պայմանական պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մեկ ժամվա ընթացքում կլինի ԱԱԽ համապատասխան նիստը, որտեղ զեկույցով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետը և խորհրդի կազմի մյուս ուժային կառույցների պետերը: Որոշվելու է պատերազմ հայտարարելու ու ռազմական դրություն մտցնելու հարցի նպատակահարմարությունը»,- նշեց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝ իրենք զորավարժությունների շրջանակում իրավիճակի պայմանական սրում են նախատեսում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի սահմաններում, ինչպես նաև Նախիջևանի հատվածում:

«Մենք դիտարկում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև այլ հակառակորդների կողմից ոչ անմիջական մասնակցությունը մարտական գործողություներին: Դրանք կարող ենք լինել գրեթե բոլոր ճակատներում, որտեղ մենք ունենք շփման գիծ՝ և Արցախում, և Նախիջևանի ուղղությամբ, նաև Թուրքիայի հետ սահմանագծին: Հնարավոր կլինեն նաև որոշակի շեղումներ նախատեսված գրաֆիկից: ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակներում ակնկալվող օգնությունը կարող է դադարել կամ ոչ այնքան լինել, որը նախատեսված էր նախկինում: Հիմա քննարկում ենք, առանց այդ օգնության, ՀՀ պաշտպանությունը կազմակերպելու հարցերը»,- ասաց փոխնախարարը:

Գաբրիել Բալայանը նշեց, որ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների ղեկավարներից հակահայ տարբեր հայտարարություններ են հնչում, որոնց արձագանքում են Հայաստանի դեսպանություններն ու հյուպատոսությունները:

«Մեր համապատասխան ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները փորձում են այդ հայտարարությունների նկատմամբ հրավիրել մեր արտասահմանյան գործընկերների ուշադրությունը: Մենք մեր ռազմական կցորդների հետ ևս աշխատանքներ ենք տանում, որպեսզի չեզոքացնենք այն ռազմաքաղաքական վտանգը, որ փորձ է արվում զարգացնել ոչ բարիդրացիական պետությունների ղեկավարների կողմից»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ հասարակության պաշտպանության գործին, բացի բանակից, ներգրավվում են նաև այլ ուժային կառույցների զորքերը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն العربية English

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել