Փաստ մեկնաբանությամբ

Ալեն Սիմոնյանն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը համարում է դատավորների նկատմամբ ճնշման բացակայության ապացույց

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը համարում է դատավորների նկատմամբ ճնշման բացակայության ապացույց

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի համացանցում տարածված հեռախոսազրույցը գաղտնալսողը և հրապարակողը նպատակ են ունեցել կանգնեցնել իրավապահների՝ Մարտի 1-ի գործով քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից:

«Դատավորների նկատմամբ ճնշում չկա: Ինչ ուզում էին ապացուցել այդ ձայնագրությունով, հակառակը ստացվեց: Նպատակը եղել է կանգնեցնել Մարտի 1-ի քննության և մնացած այլ քննություններով իրավապահների գործողությունները»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ անօրինությունների դեմ պայքարում իրենց կանգնեցնել չեն կարող:

Սիմոնյանը նկատեց, որ գաղտնալսողները տիրապետել են այնպիսի ռեսուրսների, որով գնել են սարքեր և կարողացել գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր հեռախոսազրույցի ձայնագրություն, որումՄարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:Դրան «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անմիջապես հետո ասուլիսով հանդես եկան ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հաստատելով, որ դա իսկապես իրենց հեռախոսազրույցն է: Վանեցյանը նշել է, որ այն եղել է զուտ իրավաբանական քննարկում: Սասուն Խաչատրյանը դա որակել է իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը կարևոր է Չինաստանի համար. ՉԺՀ դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Քաղաքականություն

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը կարևոր է Չինաստանի համար. ՉԺՀ դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Հուսով ենք, որ կկարողանանք վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի․ ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հուսով ենք, որ կկարողանանք վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի․ ԱԺ նախագահ

Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Քաղաքականություն

Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

Քաղաքականություն

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

Միացյալ Նահանգներ

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

Վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը. ԱԺ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը. ԱԺ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում