«Շանթ 2018». Զորավարժության ղեկավարը ՀՀ վարչապետն է, ԳՇ պետը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը ղեկավարում է ՀՀ վարչապետը, ԳՇ պետը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն»ՊՈԱԿ-իտնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ զորավարժությունների առաջին պահից իրավիճակը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

«Ուժեղացված են բոլոր ծառայությունները, որոնք ռիսկային պատասխանատվություն ունեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ զորավարժությունների մասին կարելի է տեղեկատվություն ստանալ 24 ժամ աշխատող տեղեկատվական կենտրոնից: Նախարարությունում աշխատում են նաև հատուկ մոնիտորինգային խմբեր:

«Զորավարժությունների շրջանակում գործում են հատուկ մոնիտորինգային խմբեր, որոնք տեղեկատվություն կտան ադրբեջանական ու թուրքական մամուլում իրավիճակի վերաբերյալ հատկապես ապատեղեկատվության հետ կապված»,- նշեց Մովսիսյանը:

Հանրապետությունում տիրող պայմանական իրավիճակը ժամը 16:30-ին կայանալիք մամուլի ասուլիսում կներկայացնի ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել