Սպորտ

Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը առաջատարից հետ են մեկական միավորով 

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը առաջատարից հետ են մեկական միավորով 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը կիսեց միավորը: Անակնկալ պարտություն կրեցին Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Այս տուրում միայն Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տարավ:

4,5 միավոր ունեն և առաջատարներից մեկական միավորով հետ են Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցաշարի առաջատարները Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուն և ուզբեկ Ջավոխիր Սինդարովն են: Նրանք ունեն 5,5-ական միավոր:

Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանն այս տարի մասնակցում է 165 շախմատիստ: Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում