Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018»-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 11-14-ն անցկացվելիք «Շանթ 2018» զորավարժություններին կմասնակցեն պետական բոլոր կառույցները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչպես 3 տարի առաջ, վաղվանից կունենանք ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և, գրեթե, բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն: Կփորձարկենք մեր բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զորավարժությունը երկիրը կպատրաստի տարբեր իրավիճակների:

«Զորավարժության սցենարով, ինչպես և անակնկալ քայլերով կստուգենք մեր մարտունակությունը, թե ինչպես ենք արձագանքում իրավիճակի սրմանը, ռիսկերին, զարգացումներին, որոնք չեն լինի միայն հակառակորդի կողմից սահմանին ագրեսիայի տեսքով: Կլինեն նաև բնածին և տեխնածին որոշ աղետների խաղարկային իրավիճակներ: Զորքերի մասսայական կրակային փուլով զորավարժություն չի լինելու, պետական մարմիններն իրականացնելու են իրենց գործառույթները»,- նշեց նա:

«Շանթ 2018»-ի անցկացման հիմնական նպատակը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, պետական կառավարման մարմինների ողջ համակարգի՝ նոր Սահմանադրության վերապահած լիազորությունների շրջանակում ունակություններն ստուգելն է:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշում է, որ «Շանթ 2018»-ում կլինեն դրվագներ, որոնց մասին հասարակությունը չի տեղեկանա, իսկ հրապարակման ենթակա տեղեկությունների տարածման հարցում կօգնի տեղեկատվական միասնական կենտրոնը:

«Զորավարժության բաղկացուցիչ մասերից մեկը տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումն է, որտեղից շատ բաներ հնարավոր կլինի իմանալ, բայց դա չի նշանակում, որ ուժային կառույցներում հընթացս առաջացող խնդիրները բոլորը կլուսաբանվեն: Տարօրինակ կլիներ, եթե դրանք լուսաբանվեին»,- ասաց Հովհաննիսյանը:

Զորավարժությունները կտևեն 3 օր և կանցկացվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Արծրուն Հովհաննիսյանը նշեց է, որ «Շանթ 2018»-ի ընթացքում զորահավաքին առնչվող քայլեր են տեղի ունենալու, սակայն փակագծեր չբացեց:

«Զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, որովհետև հնարավոր չէ երկրում նման մասշտաբի զորավարժություն անցկացնել, որը չառնչվի զորահավաքի հետ»,- նշեց նա:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն English

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել