Արջը Գողթանիկ գյուղում վնասներ է հասցրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել էերկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին:
Համայնքապետարանի ԱԻ բաժնում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասը գնահատող հանձնաժողովի կողմից կիրականացվի ուսումնասիրություն և արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին:
Կարդացեք հոդվածը` Русский