Արևելագետը Նախիջևանի սահմանում ակտիվությունը կապում է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման փորձի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանի խախտման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռուս-հայկական հարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիան Հարավային Կովկասում «խաղ խաղալու» քաղաքականություն է որդեգրել:

«Թուրքիայի նախաձեռնած խաղը հետևյալն է` օգտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փուլից և այն հանգամանքից, որ ՌԴ-ն ներգրավված է Մերձավոր Արևելքում ու Սիրիայում տեղի ունեցող գործողություններում, փորձել ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասում ու դրա համար օգտագործել Ադրբեջանին»,-ասաց նա:

Սաֆրաստյանն իր կարծիքը հիմնավորում է Նախիջևանի տարածքում Ադրբեջանի ակտիվացմամբ: «Բացի այդ, թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիան նախապատրաստվում է իր ռազմաբազան տեղակայել Նախիջևանի տարածքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Բանախոսի հավաստմամբ՝ Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունը միտված է Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդմանն ու Հայաստանի մեկուսացմանը: «Չնայած ներկայիս խաղաղ վիճակին՝ հավանականությունը մեծ է, որ աշնան ընթացքում կարելի է հայկական կողմի նկատմամբ ագրեսիվ ու լայնածավալ գործողությունների սպասել»,-եզրափակեց Սաֆրաստյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին