Հասարակական

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնված երեխաների մեջ գերակշռել են տղաները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնված երեխաների մեջ գերակշռել են տղաները

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականի օգոստոս ամսին ծնվել է 212 երեխա՝ 117 տղա եւ 95 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահավության վարչությունից, ծնունդների թվով դարձյալ առաջատարը մնում է Մարտունու տարածարջանը, որտեղ ծնվել են մարզի բուժհաստատություններում օգոստոս ամսին ծնված երեխաների կեսից ավելին՝ 111 ծնունդ:

Երկրորդ տեղում Գավառի տարածաշրջանն է, որտեղ գրանցվել է 48 ծնունդ: 23 ծնունդ գրանցվել է Սեւանի ԲԿ-ում, 20 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 10 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա օգոստոսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 233 ծնունդ՝ 134 տղա եւ 94 աղջիկ:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում