Սպորտ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակիչում են 

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակիչում են 

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները կմենամարտեն Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էլիստայում ընթացողբռնցքամարտիուսանողական աշխարհի առաջնությունումՀայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության հասավ ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն կրեց և բավարարվեց բրոնզե մեդալով: Վաղը ռինգ դուրս կգա և եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում