Թուրքական շեղումներ՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միջազգային քաղաքականության մեջ ընդհանրապես ընկալված օրինաչափություն է, որ տվյալ երկրի առաջին դիվանագետը տարբերվում է իր հռետորաբանությամբ, հայտարարությունների ընթացքում օգտագործած լուսամուտբաց թողնող ասելաձեւերով, հաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Հաճախ էլ նկատվում է դերերի բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դեմքն է կարծր հայտարարությամբ կամ կամուրջ քանդող խոսքով հանդես գալիս, զուգահեռ՝ կամուրջ վերահաստատող հայտարարություն է հրապարակում արտգործնախարարը:

Թուրքիայի դեպքում միջազգային այս օրինաչափությունը տեղ-տեղ եւ շատ հաճախ չէր աշխատում եւ Էրդողան- Չավուշօղլու հայտարարությունների շեշտերը, կարծր առանցքները կամ ընդհանրապես հռետորաբանությունը նույնանում էին: Հայտնապես դժվար էր Թուրքիայի նախագահի հոխորտանքները մեղմացնել կամ այնպիսի հայտարարություն անել` որ կամուրջներ վերահաստատելու նախադրյալներ կարելի լիներ փոխանցել:

Այս բոլորով հանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նույն ինքը կամուրջ քանդողը կարող է կտրուկ շրջադարձով կամուրջ վերահաստատել. ցնցումնային հետքայլերը այս դեպքում կարող են ընկալվել միեւնույն օրինաչափությամբ: Սակայն այս դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության մեջ, ապահովաբար դերերի բաշխումով տեսանելի են դառնում շրջադարձային պետական մոտեցումներ: Այսպես. «ՌԴ-ի Թուրքիայի հարաբերությունները չեն կարող որեւե ձեւով այլընտրանք հանդիսանալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չաւուշօղլուն նշել է, թե Թուրքիան ուզում է հարթել Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ վստահ է, որ որեւէ հարց կարելի ե լուծել միայն երկխոսության ճանապարհով:

Անկարայի դիւանագիտության կողմից այս ետդարձը ոչ միայն կապ չունի Վաշինգտոնին ուղղված Թուրքիայի նախագահի ոճի հետ, այլ ուղղակի շրջում է նրա սպառնական բովանդակությունը: Այստեղ արդեն ուղերձն ուղղվել է թե՛ Մոսկվային եւ թե՛ Վաշինգտոնին: Մոսկվայինը` գուցե Իդլիբի վրա թուրքական վերահսկողությունը կորցնելու հավանականության դիմաց:

Որոշակի տարբերություն գոյություն ունի ԵՄ-ի ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարին տրվել էր պարտականություն նաեւ դեպի ԵՄ մեղմելու իր նախագահի կողմից կատարված հրապարակային սպառնալիքները: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես հաստատում էր, որ ԵՄ-ի անդամակցության հարցը Թուրքիայի համար նկատվում է առաջնահերթություն:

Պաշտոնական Անկարայի կատարածը բանակցությունների ապասառեցման դիմում-առաջարկի համազոր հայտարարություն է: Այս անգամ առաջին հակազդեցությունը հնչել է Փարիզից. նախագահ Մակրոնն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամական քաղաքականություն են որդեգրել, եւ այս պայմաններում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելը իմաստ չունի:

Պաշտոնական Անկարայի արձագանքը չի ուշացել։ Թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի համար ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցություն է իրականցնում թե՛ ահաբեկչության, թե՛ փախստականների ճգնաժամի դեմ պայքարի շրջագծում։

Արձագանքը ափսոսանքից ավելի, ըստ էության, շանտաժի ուղերձ է ներառել։ ԵՄ-ի անդամակցության բանակցությունների ապասառեցումը եթե տեղի չունենա, ապա ահաբեկչության դեմ պայքարի եւ փախստականների հակաճգնաժամային գործողությունների առումով ԵՄ-ի հետ Անկարայի համագործակցությունը խնդրո առարկա կդառնա:

Կամուրջներ վերահաստատելու քաղաքականությունում առայժմ տարբերություն է երեվում դեպի Վաշինգտոն եւ դեպի Բրյուսել Անկարայի մեկնարկած նոր խուսանավումներում: Հատկապես առկա է Անկարայի սպառնական բովանդակությունը դեպի ԵՄ:

Մոսկվային եւ Թեհրանին առընթեր ինքնադասակարգված Անկարան, թեկուզ դիավանագիտավան շանտաժային ասելաձեւերով Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական առանցքից շեղումներ է դրսեւորում։ Այդ շեղումների շարժառիթներից մի բաժին կարող է կապված լինել սիրիական հանգուցալուծման գործընթացում Թուրքիայի առաջադրանքների շրջանցումների հետ: Իդլիբի ճակատագիրը այդ առումով կարող է ցուցանշային լինել։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին