Տնտեսություն

«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի զբոսաշրջային ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մրցակցությունը տարեցտարի ավելանում է

4 րոպեի ընթերցում

«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի զբոսաշրջային ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մրցակցությունը տարեցտարի ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 5-րդ տարին անընդմեջ «Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագիրն անցկացնում է զբոսաշրջության ոլորտի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության արարողության ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքով` նախորդ տարի ներկայացված 12 անվանակարգերին ավելացել են ևս երեքը` «Արցախի տարվա ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ» և «Տարվա էկոնախագիծ» անվանակարգերը:

«Մրցանակաբաշխությունը նվիրված է ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև մշակույթի և կրթության ոլորտներում գործունեություն ծավալողներին: Նաև Արցախի Հանրապետությունն ընդգրկող մրցանակաբաշխության շրջանակում ներկայացված է 15 անվանակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գևորգյանը:

Ներկայացնելով քվեարկության ընթացակարգը՝ մրցանակաբաշխության արարողության ղեկավարը նշեց, որ քվեարկությունը տեղի է ունենում երկու փուլով:

«Քվեարկությանն իրավունք ունի մասնակցելու յուրաքանչյուր ընկերություն և անհատ, որոնք գործում են զբոսաշրջության ոլորտում: Քվեարկությունը խիստ վերահսկվում է կազմակերպիչների կողմից: Եթե ընկերությունը քվեարկել է իր իսկ ընկերությանը՝ այդ ձայնը չենք հաշվելու: Առաջին փուլում հնարավորություն է տրվում ներկայացնել անվանակարգերում առաջադրվածներին, իսկ հետո արդեն, ելնելով քվեարկության արդյունքներից, ներկայացվում է ընտրված լավագույն հնգյակը, որից հետո էլ ընտրվում արդեն բոլոր անվանակարգերի ներկայացվածների լավագույնները»,- նշեց Գևորգյանը:

Ըստ մրցանակաբաշխության արարողության ղեկավարի` առաջին տարվանից մինչ օրս փոփոխությունները ահռելի են, նկատելի է մասնակիցների ոգևորությունը նույնիսկ լավագույն հնգյակ անցնելու դեպքում:

Մրցանակներ են տրվելու «Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծ», «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիր», «Տարվա տուրիստական նախագիծ», «Տարվա էքսկուրսավար», «Տարվա տրանսպորտային կազմակերպություն», «Տարվա թանգարան», «Տարվա հանգստյան տուն», «Ներգնա տուրիզմի տարվա տուրօպերատոր», «Արցախի տարվա հյուրանոց», «Հայաստանի տարվա ռեստորան» և «Տարվա հանգստյան քաղաք» անվանակարգերում, որոնց ավելացել են ևս երեքը` «Արցախի տարվա ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ» և «Տարվա էկոնախագիծ» անվանակարգերում:

Զբոսաշրջության զարգացման գործում իրենց ունեցած ներդրման համար տրվում է 2 ոչ մրցույթային կարգով ընտրված մրցանակ` տարվա ավելի դինամիկ զարգացող ընկերությանն ու միջոցառման գլխավոր գործընկերոջը:

Այս տարի միջոցառման պաշտոնական բացումը կկատարի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարներ: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով և տոնական ընթրիքով:

Մրցանակաբաշխության արձանիկները պատրաստվել են հայտնի դիզայներ Մարգարիտա Մատուլյանի էսքիզի հիման վրա:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում