Սպորտ

Ջոկովիչը դուրս թողեց Գասկեին հետագա պայքարից. US Open

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը դուրս թողեց Գասկեին հետագա պայքարից. US Open

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ԱՄՆ բաց առաջնության ֆավորիտներից մեկը՝ Նովակ Ջոկովիչը շարունակում է անպարտելի մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ռիշար Գասկեն էր: 2 ժամից ավելի ձգված մրցախաղում սերբ թենիսիստ հաղթեց 6:2, 6:3, 6:3 հաշվով:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում