Հասարակական

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգի պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգի պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց 5-օրյա հավաք-պարապմունքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաք-պարապմունքի նպատակն էր ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-ից 13-ն անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը;

Ամփոփելով հավաք-պարապմունքի արդյունքները՝ մասնակից պաշտորատար անձինք վստահություն են հայտնել, որ ձեռք բերված գիտելիքներն ու փորձը էապես կնպաստեն «Շանթ-2018» զորավարժության ներդաշնակ և արդյունավետ անցկացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում