Սպորտ

Գոռ Երիցյանի առաջիկա մրցակիցը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել 

1 րոպեի ընթերցում

Գոռ Երիցյանի առաջիկա մրցակիցը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի առաջիկա մրցակից Ալեքսանդր Շարոնովը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեքսանդր Շարոնովը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 29-ին՝ հաղթելով Քենիան ներկայացնող Ջեորջ Օուանոյին:

Շարոնովն իր անցկացրած 14 մենամարտից 9-ում հաղթել է, 3-ում կրել է պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ կարիերայի ընթացքում առաջին պարտությունը ռուս բռնցքամարտիկը կրել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ պարտվելով Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վաղինակ Թամրազյանին:

Գոռ Երիցյանը, հիշեցնենք, հաղթանակ է տոնել անցկացրած 7 մենամարտերում:

Երիցյան-Շարոնով մենամարտը կկայանա սեպտեմբերի 21-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում