Քաղաքականություն

Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործում

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևոր է Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում լուծելը, և այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Անգելա Մերկելը:

«Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասաց Մերկելը:

Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել օգոստոսի 24-ին՝ Վրաստան կատարած այցից հետո:

Անգելա Մերկելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մերկելը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, եղել է «Թումո» կենտրոնում և PicsArt ընկերությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում