Սփյուռք

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը օգոստոսի 23-ին մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձոր է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելու աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում