Հասարակական

Քաղաքացին աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և դիմել փախուստի

1 րոպեի ընթերցում

Քաղաքացին աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի փրկարար ծառայությունից օգոստոսի 22-ին ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ Գավառի Զոհված Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը 21:00-ի սահմաններում անձը սպանելու դիտավորությամբ աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և նրան թողելով անգիտակից ու անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: 81-ամյա կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Սպանության փորձ կատարողի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում