Տնտեսություն

Հայաստանում կենսաթոշակը պարենային զամբյուղի չափից փոքր չի լինելու. Մանե Թանդիլյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կենսաթոշակը պարենային զամբյուղի չափից փոքր չի լինելու. Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չի լինելու քաղաքացի, ով ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղի չափից քիչ կենսաթոշակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է առնվազն 80 հազար քաղաքացու:

«Դա այն քաղաքացիներն են, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի, սակայն այս կամ այն պատճառով պարենային զամբյուղի շեմից ցածր նպաստ են ստանում», - ասաց նախարարը:

Թանդիլյանի խոսքով` կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր:

«Հավանաբար 25 հազար դրամի կարգի կլինի. 2016-ի դրությամբ՝ մոտ 23 հազար դրամ է: Մենք հաշվարկում ենք գնաճի իմաստով, և կարելի է ենթադրել, որ դա 25 հազար դրամի կարգի է»,- եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում