Սպորտ

Շախմատի «Ծաղկաձոր օփեն»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կգերազանցի 3 միլիոն դրամը 

1 րոպեի ընթերցում

Շախմատի «Ծաղկաձոր օփեն»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կգերազանցի 3 միլիոն դրամը 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Ծաղկաձորի բաց միջազգային մրցաշարն այս տարի կունենա ևս երեք առանձին մրցաշարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ծաղկաձոր օփեն»-ի շրջանակում կանցկացվեն 4 առանձին մրցաշարեր: «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1-ը: Հիմնական բաց մրցաշարից զատ կլինեն նաև մինչև 8,10, 12 տարեկան շախմատիստների առանձին մրցաշարեր:

Բոլոր չորս մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 3 400 000 ՀՀ դրամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում