Պատժամիջոցների կաթիլային գործողություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միջազգային, ամերիկյան եւ թուրքական լրահոսներին եւ դրանց առընթեր ողողվող մեկնաբանություններին հետեւողները կստանան այն տպավորությունը, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վատթարացումը նոր գագաթ է նվաճում: Փոխսպառնական հայտարարությունները պաշտոնական մակարդակների վրա անցնում են ընդունելիի սահմանները, ծխածածկույթ ստեղծելով բուն գործընթացների վրա: Հայտարարություններն ու նրանց ընդառաջ առնված փոխպատժիչ քայլերը համարժեք չեն իրար:

Մինչ այժմ, հակառակ թշնամական կարգավիճակների հասնող սպառնալիքներին, գետնի վրա, տնտեսական պատժամիջոցները կաթիլային գործողությունների բնորոշում ունեն։

Այսպես. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հանձնարարել է կրկնապատկել Թուրքիայից ստացվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը` դրանք համապատասխանաբար բարձրացնելով 50 եւ 20 տոկոսի: Ի պատասխան` Էրդողանը հայտարարել է ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին եւ բարձրացրել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը:

ԱՄՆ-ից ծխախոտի ներմուծման մաքսատուրքը ավելացվեց 60 առ հարյուրով, ալկոհոլինը` 140 առ հարյուրով, մեքենաներինը` 120 առ հարյուրով: Ավելացվել են բրնձի, մրգերի եւ մի շարք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը:

Ծխածածկույթը գոյանում է ալյումին ընդդեմ ծխախոտ մաքսատուրքերի կաթիլային գործողություններով, ինչը իր հերթին լիարժեք շահարկվում է այս դեպքում Անկարայի կողմից ոչ միայն Թեհրան-Մոսկվա-Անկարա մերձեցման առանցքը ընդգծելով եւ դրանից բխած զինվորաքաղաքական ծրագրեր իրականացնելով, այլ նաեւ դեպի Եվրոպա շրջադարձեր ապահովելու փորձեր կատարելով:

Այսպես. Թուրքիայի առեւտրի նախարարը իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ այս օրերին քննարկում էր ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու հարցը. համաձայնություն է գոյացել օգոստոսի 27-ին հանդիպում ունենալու Փարիզում: Նախարարները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու հարցերը:

Այստեղ, իհարկե, շարժիչ գործոնի դեր ունի նաեւ Ֆրանսիայի ապրած տնտեսական ճգնաժամը: Միաժամանակ մտածելու տեղիք է տալիս այն, որ Փարիզը ներկա պայմաններում, ի հեճուկս Վաշինգտոնի, Անկարայի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ինքնուրույն քայլի դիմելու հնարավորությունները կարո՞ղ է ունենալ, եթե Վաշինգտոնը Իրանի, եւ թեկուզ Մոսկվայի բացարձակությամբ մոտենա Անկարային պատժելու իր քաղաքականության մեջ:

Անկարան, սակայն, լիարժեք օգտագործում է պատժամիջոցների ծխածածկութավորված իրավիճակը Կատարը ներքաշելու համար Թուրքիայում միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. կամ` Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների պահի օգտագործումով Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության թափ տալու հայտարարությամբ:

Մեթյու Բրայզայի հայտարարությունը թե` Վաշինգտոնը, Անկարան կորցնելով, միջին արեւելյան տարածաշրջանում կկորցնի իր իսկ ազդեցիկությունը, պաշտոնակա՛ն տեսակետ է, որովհետեւ Բրայզան զբաղեցնում է պետքարտուղարության կարեւոր բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:

Պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացումներով, ըստ էության, Վաշինգտոնը նպաստում է Անկարային, թե՛ միջին արեւելքում իր դիրքերի պահպանման, թե՛ Եվրոպայի ուղղությամբ շրջադարձային փորձ կատարելու եւ թե՛ կատարյան ծրագրերը Թուրքիա հրավիրելու, կամ Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության առաստաղը բարձրացնելու:

Որոշակի ժամանակ հետո, չի բացառվում, որ ֆինանսատնտեսական փորձագիտական բացատրություններ տրվեն, թե ինչպե ՞ս արժեզրկման միեւնույն տեմպերով թուրքական լիրան վերարժեւորվեց:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում