Հիասքանչ բնությունը հանդիպում է 3000-ամյա մշակույթի պատմությանը. Reise-Stories-ի հոդվածը Հայաստանի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Reise-Stories ճամփորդական կայքէջը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ հոդված է հրապարակել Հայաստանի վերաբերյալ` «Հայաստան – հիասքանչ բնությունը հանդիպում է 3000-ամյա մշակույթի պատմությանը» վերնագրով: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է հոդվածի հակիրճ թարգմանությունը:

«Երբ առաջին անգամ մեկնում ես Հայաստան, հասկանում ես, որ արժե այցելել այս երկիրը, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը: Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է: Այստեղ է գտնվում Մատենադարանը, որտեղ պահպանվում են շուրջ 15.000 հայկական և 5.000 արտասահմանյան ձեռագրեր: Ձեռագրերի շատ նմուշներ եզակի են և մի քանի հարյուր կամ հազար տարվա պատմություն ունեն, ինչպես օրինակ` 986թ. Սանասարյան Ավետարանը կամ 12-րդ դարի աշխարհի քարտեզը:

Երևանում անպայման անհրաժեշտ է նաև այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշահամալիրի տարածքում տարբեր երկրների քաղաքական գործիչներ, ի հիշատակ ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի, ծառեր են տնկել: Մայրաքաղաք Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա է գտնվում Սևանա լիճը` Հայաստանի կապույտ մարգարիտը: 1272 կմ² տարածքով այս լիճը ավելի քան երկու անգամ մեծ է, քան գերմանական Բոդենզեե լիճը: Դեպի հարավ տանող ճանապարհին է գտնվում Նորադուզի գերեզմանատունը: Այստեղ կան 9-16-րդ դարերի բազմաթիվ եզակի խաչքարեր:

Արարատ լեռը, որն ունի 5137մ բարձրություն և որի գագաթը տարվա մեծ մասը պատված է ձյունով, գտնվում է Թուրքիայի տարածքում: Լեռը հայերի ազգային խորհրդանիշն է: Մինչ 1915թ. Ցեղասպանությունը Արարատի շրջակայքում հայեր են բնակվել: Ըստ Աստվածաշնչի` մեծ ջրհեղեղից հետո Արարատ լեռան վրա է հանգրվանել Նոյյան տապանը: Տպավորիչ այս լեռը մոտիկից տեսնելու համար կարելի է գնալ Խոր Վիրապ վանք: Այս սրբավայրը հայտնի ուխտատեղի է»:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին