Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:

ՀՔԾ լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ որևէ տեղեկություն այդ մասով չեն կարող տրամադրել:

«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում էր մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին