«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը ցանկանում է ԱԺ-ում կանանց թիվը հասցնել 40%-ի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 OԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն: Ընտրական օրենսգրքի, խորհրդարանում կին պատգամավորների թվի ավելացման և օրակարգային այլ հարցերի շուրջ«Արմենպրես»-ը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:

Ձեր ներկայացրած առաջարկությունների փաթեթն արդեն գտնվում է Կառավարությունում: Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն գործադիրի կողմից:

Հիմնականում բոլոր առաջարկները լավն են, և Կառավարությունը պետք է պարզապես կարծիք հայտնի՝ արդյոք դրանք իրատեսակա՞ն են տվյալ ժամանակահատվածում իրականացնելու համար: Երկու հարց կա, որ հակասական են՝ բաց և փակ համամասնական ընտրակարգերի վերաբերյալ. դրանցից միայն մեկը պետք է ընդունվի:

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջարկեցին նոր ընտրական օրենսգրքում ամրագրել փակ համամասնական ընտրակարգը: Ո՞րն է դրա առավելությունը բաց համամասնականի նկատմամբ:

Բաց համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունն այբբենական կարգով է ցուցակ է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ հետագայում, երբ ընտրողը քվեաթերթիկի հակառակ կողմում նախապատվություն է տալիս որևէ թեկնածուի, արդեն շատ ձայներ ստացած թեկնածուները մանդատ ստանալու հնարավորություն են ունենում՝, անկախ ցուցակում զբաղեցրած տեղից: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունը ներկայացնում է ցուցակն իր նախընտրած հերթականությամբ, և ինչքան շատ տոկոս է ստանում ընտրության արդյունքում, այնքան շատ մարդիկ են այդ ցուցակից ըստ հերթականության անցնում ԱԺ:

Առաջարկում էիք տղամարդ և կին պատգամավորների համամասնությունը խորհրդարանում հասցնել 60-40%-ի: Քաղաքական կուսակցությունները պատրա՞ստ են այսօր խորհրդարանում այդքան մեծ թվով կին պատգամավորներ ունենալուն:

Հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը, շատ կանայք ցանկություն են հայտնում ընդգրկվել կուսակցության ցուցակում, մասնակցել ընտրություններին և աշխատել ԱԺ-ում: Նախկինում նրանք խուսափում էին դրանից, որովհետև կուսակցություններում չկա ներքին ժողովրդավարություն, և կանանց մոտ մտավախություն կար՝ կուսակցություն գալու մեխանիզմների, ցուցակում անցողիկ տեղերում հայտնվելու և մանդատ ստանալու հետ կապված: Իսկ, եթե 60-40% լիներ համամասնությունը, կանայք կիմանային, որ այդպիսի պահանջ կա կուսակցությունների առջև դրված, որ իրենց ակտիվությունը կգնահատվի, և նրանք կլինեն ցուցակի այնպիսի տեղերում, որ իրենք հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և անցնել Ազգային ժողով: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, առհասարակ խնդիր չունեն ընտրություններին մասնակցելու: Նրանք ոչ քարոզարշավին մասնակցելու բարդություններ ունեն, ոչ քարոզարշավը կազմակերպելու համար ֆինանսական խնդիրներ ունեն: Որևէ բարդություն տղամարդիկ չունեն ոչ կուսակցություններում, ոչ էլ ընտրողների հետ կապված:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրումը հակասական մեկնաբանությունների արժանացավ: Քաղաքացիների մի մասի հիմնական դժգոհությունն այն է, որ Մարությանը քաղաքական կենսագրություն չունի: Ինչո՞վ էր նա գերազանցում իր կուսակից-մրցակիցներին:

Հայկը մեծ քաղաքական կենսագրություն ունի: Նա վերջին տարիներին շատ ակտիվ հանրային գործունեություն է ծավալել, մասնակցել է Մաշտոցի պուրակի, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին, հեղափոխության օրերին էլ միշտ շատ աջակցող դիրք է բռնել: Ով էլ լինի, հակասական ինչ-որ բան են գտնելու: Ծրագիրը կներկայացնեն, նա կսկսի իր քարոզարշավը, քաղաքի զարգացման հետ կապված իր գաղափարները կարտահայտի, և ամեն ինչ նորմալ կլինի:

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում