Մեկնարկել է «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկնարկել է «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը կտևի շուրջ մեկ ու կես ամիս։ Վերազինման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կիրականացնի ամերիկյան հայտնի «General Electric» ընկերությունը։ Ծրագրի արժեքը 18,8 մլն. եվրո է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանի ՋԷԿ»-տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գազատուրբինի, այդ թվում՝ օդի կոմպրեսորի վերակառուցում՝ MXL-2 դասի։ Արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսը 258,1 գրպվ/կՎտժ-ից կնվազի մինչև 252,8 գրպվ/կՎտժ-ի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտժ-ով:

Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:

Հիշեցնենք, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով, գործարկվել է և ներառվել առևտրային շահագործման մեջ 2010թ. ապրիլի 21-ին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ:

Հայերեն Русский

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր