Քաղաքականություն

ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանումլրագրողների հետ զրույցում:«100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաև շեշտեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից:

Նախարարը մանրամասներ փոխանցեց ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ ունեցած զրույցից: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և ռազմաքաղաքական հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում