«Ալաշակերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է. պատմական օր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Չեռնոգորիայիչեմպիոն «Սուտյեսկա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին «Ալաշկերտ»-ն տարածքային առավելություն ուներ: Բայց մրցակիցը՝«Սուտյեսկա»-ի ֆուտբոլիստները, խաղակեսի վերջնամասում վերականգնեցին խաղի հավասարությունը: Իսկ առաջին կեսի ավարտին մակեդոնական թիմի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր ունեին հայկական ակումբի դարպասը գրավելու համար:

Երկրորդ կեսում հավասար պայքար էր ծավալվել: «Ալաշկերտ»-ի գրոհները չէին ավարտվում տրամաբանական գոլով, իսկ «Սուտյեսկա»-ն չէր կարողանում լուրջ անհանգստացնել մրցակցին: Այս խաղում իր նորամուտը տոնեց նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով նոր է համալրել «Ալաշկերտ»-ի շարքերը: Ի վերջո դարպասի գրավում չարձանագրվեց և առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը պատմական արդյունք գրանցեց՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Այս թիմերի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը հաղթել էր 0:1 հաշվով:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի խաղերը նախատեսված են օգոստոսի 9-ին և 16-ին:

Հայերեն العربية English Русский

Թրամփը համարում է, որ դեռ վաղ է որոշում կայացնել Վենսին որպես հաջորդ նախագահի թեկնածու աջակցելու մասին

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան

ՆԳ Նախարարն ամփոփել է ոստիկանության Վայոց ձորի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները

Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP

Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 20 միլիոն դրամ

Թաիլանդի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

ԵՄ անդամ երկրները դժվար երկընտրանքի առաջ են կանգնած ապօրինի միգրանտներիր հարցով. քաղաքագետի վերլուծությունը