Սպորտ

«Ալաշակերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է. պատմական օր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ

2 րոպեի ընթերցում

«Ալաշակերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է. պատմական օր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Չեռնոգորիայիչեմպիոն «Սուտյեսկա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին «Ալաշկերտ»-ն տարածքային առավելություն ուներ: Բայց մրցակիցը՝«Սուտյեսկա»-ի ֆուտբոլիստները, խաղակեսի վերջնամասում վերականգնեցին խաղի հավասարությունը: Իսկ առաջին կեսի ավարտին մակեդոնական թիմի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր ունեին հայկական ակումբի դարպասը գրավելու համար:

Երկրորդ կեսում հավասար պայքար էր ծավալվել: «Ալաշկերտ»-ի գրոհները չէին ավարտվում տրամաբանական գոլով, իսկ «Սուտյեսկա»-ն չէր կարողանում լուրջ անհանգստացնել մրցակցին: Այս խաղում իր նորամուտը տոնեց նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով նոր է համալրել «Ալաշկերտ»-ի շարքերը: Ի վերջո դարպասի գրավում չարձանագրվեց և առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը պատմական արդյունք գրանցեց՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Այս թիմերի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը հաղթել էր 0:1 հաշվով:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի խաղերը նախատեսված են օգոստոսի 9-ին և 16-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում