ՀՀ խորհրդարանականները ՌԴ Կարելիայի Օրենսդրական ժողովի նախագահի հետ քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը պատասխան այցով մեկնել են Կարելիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ասված է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

«Օգոստոսի 2-ին տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ Կարելիայի Հանրապետության ղեկավար Արթուր Պարֆյենչիկովի եւ Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին եւ ուղիներին, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւս:

Միքայել Մելքումյանը եւ Վարդեւան Գրիգորյանը Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահի, պատգամավորների եւ հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Եղբայրական ու Անհայտ զինվորի գերեզման եւ «Փառքի հավերժական կրակ» հուշահամալիր: Հայ եւ ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Սուրբ Ալեքսանդր Նեւսկու տաճարի մոտ գտնվող խաչքարին»,- նշված է հաղորդագրությունում:

Հայերեն Русский

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները