Հասարակական

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը բացահայտվել է հանցագործության 66 դեպք

2 րոպեի ընթերցում

 Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը բացահայտվել է հանցագործության 66 դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության և կաշառակերության 7-ական դեպք, յուրացման կամ վատնման 6, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 3 - ական դեպք, անձի առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական դեպք, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պոռնկության նպաստելու, փաստաթղթի կեղծման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ազատությունից ապօրինի զրկելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում