Մոսկվան ԼՂ հարցում իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ և այդպես կլինի նաև հետագայում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները՝ նպաստելով երկու երկրների միջև փոխհարգալից երկխոսության զարգացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Մոսկվան իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ և բազմիցս գործով ապացուցել իր կառուցողական միջնորդական դերը: «Այդպես կլինի նաև հետագայում»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ըստ որի՝ ՌԴ-ն ունի բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա պատերազմ Լեռնային Ղարաբաղում: «Մոսկվան ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հստակ դիրքորոշում, որը շարունակական է»,- ասել է Զախարովան:

«Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է: Կողմերը վստահություն ունեն Մոսկվայի ու նրա դերի հանդեպ»,- ասել է Զախարովան:

Հայերեն English Русский

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ