Մեկնարկել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մշակված է բավական հագեցած ծրագիր: Նախատեսված է հանդիպում Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների, ընթրիք Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի անդամների և գործարարների հետ: Նախարարը կհանդիպի Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների, Իրանահայ միության անդամների հետ: Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ օրակարգում են նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների, Ռամկավար ազատական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարների հետ հանդիպումները:

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների, Գլենդելի քաղաքապետի և խորհրդի անդամների, խոշոր բարերարների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ:

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ