Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդականին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հուլիսի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերին և դրանցում ֆրանսիական կողմի ներգրավվածության հնարավորություններին։

Հյուրի խնդրանքով՝ Վահագն Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ձևավորված` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը և իրականացվող աշխատանքների ծավալը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում