Դավիթ Անանյանը բարձրաձայնում է հայրենադարձության ոլորտում Հայաստանի և ԵԱՏՄ իրավակարգավորումներից մեկի հակասության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձրաձայնում է Հայաստանի ներքին օրենսդրության և ԵԱՏՄ իրավակարգավորումների հակասության մասին՝ կապված հայրենադարձվողների կողմից սեփական գույքը հայրենիք տեղափոխելու հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի նշած դեպքին, երբ անձը Հայաստան վերադառնալիս փորձել է անցկացնել իր անձնական գույք համարվող ավտոմեքենայի անվադողերը, սակայն նրանից պահանջել են դրանք մաքսազերծել: «Որքանով ինձ է հայտնի, այդ անձը ԵԱՏՄ տարածքից չի վերադարձել Հայաստան: Իսկ ընդհանրապես հայրենադարձության հետ կապված օրենսդրական հակասություն կա մեր ներպետական օրենքների և ԵԱՏՄ իրավակարգավորումների միջ: Մեր օրենսդրությամբ՝ հինգ տարի և ավելի ժամանակ դրսում գտնվող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստան, անձնական գույքի համար չպետք է մաքսատուրք վճարեն: ԵԱՏՄ իրավակարգավորումներով՝ այդ նորմը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա և մեր քաղաքացիների վրա՝ միայն տրանսպորտային միջոցների գծով»,- օրենսդրական տարբերությունները նկարագրեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը նախընտրի առաջնորդվել իր իրավակարգավորումներով, կարող է իրավական խնդիրներ ունենալ՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորությունների մասով:

Անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին հրաժարվել է հայտարարագրել իր կողմից ներկրվող լվացքի մեքենան ու ջարդուփշուր է արել այն, տեսագրել և տեղադրել սոցիալական ցանցերում, Դավիթ Անանյանը դա որակեց որպես PR-քայլ: Նա նշեց, որ այդ անձի ինքնությունը հայտնի է, նա 2010-2017 թթ. հինգ անգամ քաղաքացիություն է փոխել, վերջին 1 ամսում էլ 13 անգամ սահմանահատում է իրականացրել: «Երբ անձին ասում ենք, այո, ցավոք, օրենսդրությունն այնպիսին է, որ պետք է մաքսազերծեք ապրանքը, ի դեպ՝ 100 դոլարի մասին խոսք չկա, մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում: Անձը որոշում է՝ PR-ակցիա իրականացնի, իր լվացքի մեքենան ջարդուփշուր անի, համացանց գցի, պիտի արգելեի՞նք»,- հավելեց Դավիթ Անանյանը:

Հայերեն

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ

Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում