Որդուս ծառայությունը Ղարաբաղում նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու այն խաղաղ միջոցներով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վենեդիկտովը հետաքրքրվել է, թե ինչու է վարչապետն իր որդուն ուղարկել հենցՂարաբաղծառայելու, ինչին ի պատասխան Փաշինյանը նկատել է, որ որդին գնացել է կամավոր սկզբունքներով: «Շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ, բայց հակառակը, դա խաղաղասիրական քայլ է: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի. Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդի ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու է ՀՀ վարչապետը պատերազմի աճող սպառնալիք տեսնում՝ Փաշինյանը նկատել է, որ պատճառն Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորաբանությունն է: «Մենք խոսում ենք նրա մասին, ինչ մտածում ենք: Համենայնդեպս, ես միշտ այդպես եմ արել»,- նշել է նա:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանը միշտ ադեկվատ պահվածք է ցուցաբերելու: «Այն, որ որդիս ծառայում է Ղարաբաղում, նշանակում է, որ ես պատերազմ չեմ ցանկանում, սակայն դա նաև նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար: Եթե Ադրբեջանը պատերազմի սկսի, մենք կսկսենք պատերազմել՝ չնայած չենք ուզում»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այդուհանդերձ, ՀՀ վարչապետն այդ ծանոթությունն անարդյունավետ է որակել, քանի որ Բրյուսելում, որտեղ ժամանել էր նաև Ադրբեջանի նախագահը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կողմերն այդպես էլ չեն ողջունել միմյանց:

Վենեդիկտովի նկատառմանը, թե Փաշինյանը կարող է զանգահարել Ալիևին, վարչապետը կատակել է. «Գիտեք՝ շատ լավ միտք է, բայց ես նրա հեռախոսահամարը չունեմ»:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը