Հասմիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսում գեղանկարչական աշխատանքներ և կոլաժներ են ընդգրկված

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Հասմիկ Գասպարյանի «Սկիզբ» խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացված է 18 աշխատանք: Դրանցից յուրաքանչյուրն արտացոլում էր նկարչուհու հույզերը, ապրումները, տրամադրությունները:

«Ցուցադրված կտավների մեծ մասը ստեղծվել է տասը տարի առաջ: Տարիների ընթացքում իմ ձեռագիրը չի փոխվել, սակայն, հոգեվիճակի փոփոխությունների արդյունքում այլ երանգներ է ստացել: Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր են գալիս կյանքիս բարդ փուլում արված գործերը: Դժվարությունները հաղթահարելով՝ ասես, ավելի մեծ ուժ ես ստանում և հետաքրքիր, խորը աշխատանքներ ստեղծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 23-ին, ցուցահանդեսի բացմանն ասաց Գասպարյանը:

Նա շեշտեց, որ բավականին մեծ ընդմիջումներով է նկարում. լինում են շրջաններ, երբ առհասարակ դադարում է ստեղծագործել:

Սա նկարչուհու երրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց նա մտածում է, որ դա դեռ սկիզբն է: «Ըստ իս՝ սա ընդամենը հաճելի փորձ է: Կարծում եմ՝ շատ անելիքներ ունեմ և չեմ օգտագործել իմ ամբողջ ներուժը»,- եզրափակեց Հասմիկ Գասպարյանը:

Ցուցահանդեսին ներկա էին նկարչուհու հարազատները, ընկերները և արվեստի սիրահարներ:

Հայերեն

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով