Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել»,- նշեց փոխվարչապետը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ էլեկտրոնային կառավարման նպատակը քաղաքացիների ու կառավարության կյանքը հեշտացնելն է, իսկ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը։

«Էլ-կառավարման տարբեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք հայերի համար հեշտացնել բոլոր վարչական գործընթացները։ Այն էլեկտրոնային ծրագրերը, որոնք դուք ունեք, ավելի առաջադեմ են, քան որոշ երկրներում։Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, և նրանք ցանկանում են նոր տեխնոլոգիաների ծանոթանալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանին կտանեն դեպի արագ զարգացում ու արագ աճ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից` «Պետական փոխգործելիության հարթակ» և «Մեկ պատուհան համակարգ»: Սրանց ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը, կապահովի նաև վարչական գործընթացների արագացումը: Պյոտր Սվիտալսկու խոսքով` փոփոխություններից հետո հասարակությունը հնարավորություն կունենա մասնակցելու երկրում տեղի ունեցող վարչական գործընթացներին:

«Այն իրողություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում, հասարակությունն ու կառավարությունը խնդիր ունեն իրականացնելու իրենց սպասելիքները: Էլեկտրոնային կառավարումը թույլ կտա կառավարությանը ավելի հեշտ ճանապարհով լսել քաղաքացիների տեսակետները այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց Սվիտալսկին:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2017թ.-ի դեկտեմբերի 8-ին, տևողությունը 34 ամիս է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 5.650.880 եվրո:

Հայերեն English

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում