Սփյուռքահայ հրապարակախոս Կ.Գույումճյանը  ներկայացնում է «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քուվեյթաբնակ գործարար, բարերար, ՀԳՄ անդամ Կիրակոս Գույումճյանը ցանկություն ունի Հայաստանում իրականացնելու «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը: Նպատակն է խթանել և ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի սփյուռքահայերը բոլոր անհրաժեշտ գնումները կատարեն Հայաստանում:

Կիրակոս Գույումճյանը հայտնի է որպես հրապարակախոս և հասարակական գործիչ, որը մեծ աշխատանք է իրականացրել արաբական աշխարհում Հայ դատի խնդիրը ներկայացնելու համար: Հեղինակ է ավելի քան 60 հոդվածների` Հայաստանին առնչվող զանազան թեմաների վերաբերյալ: Դրանք տպագրվել են արաբական երկրներում հրատարակվող անվանի թերթերում: Պարոն Գույումճյանի հոդվածները լույս են տեսել նաև առանձին գրքով` արաբերեն և հայերեն: Արժանացել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանին:

Գույումճյանը ցանկանում է ներդրում ունենալ նաև Հայաստանի Հանրապետության բարգավաճման և տնտեսության զարգացման գործում: Այդ իսկ պատճառով, մշակել է մի ծրագիր, որին ականջալուր լինելու դեպքում` սփյուռքահայերը իրենց անհրաժեշտ ցանկացած գնում կկատարեն Հայաստանում գործող խանութներից և սրահներից, կօգտվեն հայրենիքում առաջարկվող ծառայություններից:

«Արմենպրես»-ըզրուցել է Կիրակոս Գույումճյանի հետ նրա ծավալած հայրենանպաստ գործունեության և «Գնի՛ր Հայաստանում» ծրագրի մանրամասների վերաբերյալ:

-Ինչպե՞ ս հղացավ «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը ստեղծելու գաղափարը:

Հայրենիքին օգնելու ցանկություն միշտ ունեցել եմ: Իսկ գործնականում մի քանի ամիս է, ինչ մշակում եմ այս ծրագիրը: Այդ գաղափարը ստեղծվեց իմ անձնական փորձի հիման վրա: Մի անգամ, երբ ես և տիկինս որոշեցինք, որ պետք է գանք Հայաստան, իրարանցում սկսվեց: Սկսեցինք որոշել, թե ինչ նվերներ, անհրաժեշտ իրեր պետք է գնենք և բերենք մեզ հետ հայրենիք… հագուստ, կոշիկ, տան պարագաներ, կահույք, զարդեղեն և այլն: Եվ ես մտածեցի՝ ինչու է այս իրարանցումը: Մենք գումարը կվերցնենք մեզ հետ և ինչ հարկավոր է կգնենք Հայաստանից: Ինչո՞ւ այստեղից գնենք և տանենք Հայաստան: Չէ՞ որ Հայաստանում էլ ամեն ինչ կա: Ավելի լավ է՝ ես ոչ թե այստեղի մարդկանց հարստացնեմ, այլ գնամ և իմ հայրենակիցներին՝ Հայաստանին օգուտ տամ: Այդպես էլ արեցինք: Քուվեյթից գնեցինք միայն մեզ շատ անհրաժեշտ իրերը: Եկանք և Հայաստանում արեցինք մեր գնումները: Համոզվեցինք՝ այսպես ավելի լավ էր: Առաջինը սկսեցի իմ անձից, հետո իմ ընտանիքից: Կուզեմ, որ ամեն սփյուռքահայ Հայաստան մեկնելիս ապրանք չբերի, գա մեկ թեթև ճամպրուկով և իմանա, որ հայրենիքի զարգացման գործում նա ևս իր ներդրած լուման ունի:

- Հայաստանում սպասարկումը և մատուցվող ծառայությունների որակը ինչպե՞ս կգնահատեք:

Արտադրանքից, որակից, հարմարավետությունից և սպասարկումից շատ գոհ մնացինք: Եվ չնայած գնեցինք այլ երկրներից բերված ապրանքներ, որոնք առկա էին նաև Քուվեյթում, քանի որ հայկական արտադրանքի ապրանքները դեռ խանութներում շատ քիչ են, ես օգնեցի հայ վաճառողին: Թող մեր վաճառողը օգտվի դրսի վաճառողի փոխարեն, և վաճառված ապրանքի տուրքը և բոլոր հարկերը թող մեր պետությանը գնան: Երբ շատ սփյուռքահայեր ինձ պես վարվեն, Հայաստանի շուկան կմեծանա և հետևաբար, գոնե ամառվա ամիսներին Հայաստանի բյուջեն շատ ավելի կհարստանա: Վաճառականն էլ՝ կկարողանա ապրանք ներմուծելու փոխարեն, արտադրամասեր ստեղծել և արտադրել տեղական ապրանքներ: Ոչ միայն Հայաստան գալու ժամանակ, այլ նաև Հայաստանից վերադառնալիս պետք է բոլոր գնումները կազմակերպել հայրենիքում գործող խանութներից: Կմեծանա հայկական շուկան, կստեղծվեն աշխատատեղեր… փափագներս, երբ որ իրականանան, մեր տնտեսության համար որոշ օգուտ կլինի:

՞ նչ արձագանքի է արժանացել ծրագիրը սփյուռքահայերի շրջանում:

Տարբեր կարծիքներ կան ծրագրի շուրջ: Ծրագրի մասին իմացողների մեծամասնությունը դրական է գնահատում և ասում է, որ լավ գաղափար է: Գաղափարը դեռ տարածվելու խնդիր ունի, իսկ դրա համար պետք է շատ խոսել այս ծրագրի մասին: Օնլայն հարթակում ստեղծել ենք նաև #ԳնիրՀայաստան հեշթեգը, որը կօգնի ավելի դյուրին կերպով տեղեկություններ ստանալ ծրագրի մասին: Հուսանք, նախաձեռնությունը մեծացնելով, անգլերեն տարբերակը` #Buy in Armenia պիտակով, ևս կգործարկենք Հայաստանի բոլոր այցելուների համար: Կան նաև դժգոհություններ, որոնք կապված են, Հայաստանի խանութներում գնումներ կատարելու ժամանակ սփյուռքահայերին հանդիպող խնդիրների հետ: Օրինակ՝ վաճառման ենթակա ապրանքների պիտակների լեզվի հարցը: Հայաստանյան խանութներում վաճառվող ապրանքների պիտակների վրա շատ հաճախ կարելի է հանդիպել ռուսերեն գրառումների: Պետք է աշխատել այս ուղղությամբ՝ գոնե անգլերենով նույնպես նշումներ արվեն պիտակների վրա, որպեսզի արտադրանքին վերաբերող տեղեկությունը հասանելի լինի ավելի մեծ թվով սփյուռքահայերի:

-Պետական կառույցները հայտնե՞լ են իրենց աջակցությունը «Գնի՛ր Հայաստանում» ծրագրի իրականացման համար:

Հանդիպել եմ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ և ներկայացրել եմ ծրագիրը: Նրան շատ քաջալերեց իմ գաղափարը: Առաջիկայում ավելի մանրամասն կծանոթացնեմ իմ մտքերի ու տեսակետների հետ, որպեսզի մշակենք և դրանք իրականություն դարձնենք: Նա իր պատրաստակամությունը հայտնեց այս ծրագրի իրականացման գործում: Անհրաժեշտության դեպքում, հնարավոր է համագործակցեմ պետական այլ կառույցների հետ ևս:

՞նչ եք կարծում, բացի այս ծրագրին մասնակցելուց սփյուռքահայերը ինչպե՞ս կարող են նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Սփյուռքում բնակվող հայերի մեծամասնությունը խանդավառությամբ էր հետևում և անհամբեր սպասում էր վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծմանը: Վստահաբար, արտասահմանի հայերը մեծ ներդրում և մասնակցություն պետք է ունենան հայրենաշինության ծրագրերի մեջ, տարբեր եղանակներով իրենց իղձերը իրականացնեն` հայրենիքի վերելքին նպաստելու համար: Դա կարող է լինել զբոսաշրջության ոլորտում, Հայաստանի տարբեր շրջաններում բնակելի շենքեր, գործարաններ կառուցելով, արձակուրդները հայրենիքում անցկացնելով, փոքր հիմնարկներ, պանդոկներ ստեղծելով, առևտրական, տնտեսական նախաձեռնություններ ձեռնարկելով մինչև անգամ՝ իրենց ունեցվածքի մի մասը Հայաստան բերելով և այլն:

Միլենա Մկրտչյան

Հայերեն Français Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը