Աղետի գոտու անօթևանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու անօթևանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է հստակեցնել, թե ինչպես պետք է առաջ շարժվել այդ ուղղությամբ:

«Ամենակարևոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, և եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է հստակեցնել քաղաքականությունը և որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել:

«Ինձ ասել են, թե տնակների առք ու վաճառքի երևույթ կա Գյումրիում: Ինչ-որ մեկը բնակարան է ստացել, իր տնակը վաճառել է հարակից գյուղերից մեկի բնակչին, ով գալիս է այդտեղ ապրում է: Պետք է հասկանալ իսկապե՞ս կան այդպիսի երևույթներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում մնացած ենթակառուցվածքների մասով ծրագրեր են իրականցվում, կան նաև ներդրումային ծրագրեր: Նա հույս հայտնեց, որ աշխատատեղերի, աղքատության խնդիրներն իրականացվող փոփոխություններին համընթաց լուծումներ կստանան:

Հայերեն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան