Հասարակական

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապագայում պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ դա տեղի կունենա այն պայմաններում, երբ ինչ-որ արդյունքներ արձանագրած կլինեն:

«Չնայած, ցանկացած պահի էլ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ: Բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Եթե ցանկություն ունեն ինձ հանդիպելու, ես որևէ խնդիր չեմ տեսնում, կկազմակերպենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում