«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արձանագրված խախտումները շուրջ 300 միլիոն դրամի չափով են. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի հետքերով ստուգումներ են իրականացվում նաև այլ խոշոր բուժհաստատություններում: Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ունեն ստուգումների պլան, որում ներառվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ բուժհաստատության չարաշահման դեպքին, ապա դրա առնչությամբ նյութերն ուղարկվել են դատախազություն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում խախտումներ հայտնաբերվել են, դրա մասին հաղորդագրությունն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար կա՞ն արդյոք քրեական գործի տարրեր: Խախտումների հիմնական բնույթը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են, այսինքն՝ պացիենտները հիվանդանոց չեն պառկել, բուժօգնություն չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը մոտ 300 միլիոն դրամի մասին է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Ավելի մանրամասնելով՝ նախարարը նշեց, որ նշյալ բուժհաստատությունում պետության կողմից հատկացվող սոցփաթեթի շրջանակներում բուժզննում անցած անձանց 90 տոկոսը ձևակերպվել է որպես ստացիոնար բուժում ստացող, նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ, բայց վերջիններս չեն ստացել բուժում: Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարող ենք եզրահանգել, որ այսպիսի խախտումները համատարած բնույթ են կրել և մյուս բուժհաստատություններում ևս արձանագրվել են, նախարարն ասաց, որ քանի դեռ չկան փաստեր, ինքը դա չի կարող պնդել:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ երեկ իր ստորագրած հրամանով նախարարության աշխատակիցները կարող են նաև օպերատիվ կերպով ստուգումներ իրականացնել բուժհիմնարկներում՝ հիմնականում հիվանդների շարժը երեկոյան ժամերին ուսումնասիրելու նպատակով:

«Մեր աշխատակիցները մտնեն Երևանի գրեթե բոլոր մեծ հիվանդանոցներն ու պարզեն, օրինակ, գրանցված 100 հիվանդից քանիսն են ներկա, քանիսը բացակա, դա ևս կարող է չարաշահումների տեղիք տալ»,-հավելեց պաշտոնյան:

Հայերեն

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26